Հաստատվեց Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման միջոցառումների՝ 2025-ի ծրագիրը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում հաստատեց Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2025 թվականի տարեկան ծրագիրը:

Ծրագրում ներառվել են 19 միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում ակնկալվում է`

Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում,

Լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում,

կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում և կառուցում,

ռեկրեացիայի արդյունավետ զարգացում,

«Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործում,

գոմաղբի կուտակաման նպատակով գոմաղբամբարների կառուցում,

տարածքային զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերի մշակում և իրականացում և այլն:

Նախագծում ներառված «2.9 Սևանա լճի ջրհավաք ավազանում առաջացած կեղտաջրերի մաքրում» միջոցառման կատարումն նախատեսում է գյուղական առափնյա համայնքներում ժամանակակից մաքրման կայանների տեղադրում, ինչը իրականացվում է «Սևանա լճի ավազանի Վարդենիկ և Ծովինար բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և համատեղ մաքրման համակարգի ստեղծում»ծրագրի շրջանակներում:

ajax-loader