Եվրո-2024. այսօր կկայանա երեք խաղ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 21-ին կկայանա երեք խաղ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Երևանի ժամանակով 17:00-ին E խմբում Սլովակիան կմրցի Ուկրաինայի հետ:

D խմբում ժամը 20:00-ին միմյանց դեմ կմրցեն Լեհաստանը ու Ավստրիան, իսկ 23:00-ին` Ֆրանսիան կփորձի գերազանցել Նիդերլանդներին:

Գերմանիայի 10 քաղաքներ` Բեռլինը, Քյոլնը, Դորտմունդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Գելզենկիրխենը, Համբուրգը, Լայպցիգը, Մյունխենը և Շտուտգարտը հյուրընկալել են Եվրոպայի առաջնությունը: Մարզադաշտերից ամենամեծը Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտն է, որը տեղավորում է 71,000 հանդիսական: Հենց այստեղ էլ կկայանա Եվրո-2024-ի եզրափակիչը (հուլիսի14-ին):

ajax-loader