Ո՞ր սմարթֆոնների վրա պետք է ուշադրություն դարձնել, եթե ցանկանում եք թարմացնել ձեր սարքը և գնել նորը: Phonearena.com կայքը ներկայացրել է 10 լավագույն սմարթֆոնների ցանկը, որոնք կարող եք գնել այսօր։
1. Apple iPhone 15 Pro Max
Apple iPhone 15 Pro Max-ը համարվում է լավագույն iPhone-ը, որն առկա է այս պահին՝ ամենաթարմ և ամենաարագ չիպսեթով, հետևի երեք տեսախցիկով և նոր Dynamic Island էկրանի գործառույթով։
2. Samsung Galaxy S23 Ultra
Android-ով աշխատող լավագույն հեռախոսն այսօր համարվում է Samsung Galaxy S23 Ultra-ն: Այն ունի ամեն ինչ՝ արագ պրոցեսոր, պայծառ AMOLED էկրան, ինչպես նաև մի բան, որով քչերը կարող են պարծենալ՝ ստիլուս:
3. Google Pixel 8 Pro
Google-ի առաջատար Android սմարթֆոնն առաջարկում է նոր հնարավորություններ, այդ թվում՝ արհեստական բանականության հետ կապված, և առաջարկում է դրանք բոլորից առաջ:
4. Samsung Galaxy Z Fold 5
Samsung Galaxy Z Fold 5-ը համարվում է շուկայում լավագույն ծալվող հեռախոսը։ Այն կարող է օգտագործվել նաև ստիլուսի հետ:
5. Samsung Galaxy Z Flip 5
Samsung Galaxy Z Flip 5-ը լավագույն ծալվող հեռախոսն է այս պահին: Եթե կարոտում եք անցյալի կոմպակտ հեռախոսները, Z Flip շարքը կարող է հարմար լինել ձեզ համար։
6. Asus Zenfone 10
Asus Zenfone 10-ը համարվում է լավագույն կոմպակտ Android հեռախոսը շուկայում, եթե չեք ցանկանում էկրանը կիսով չափ ծալել: Asus Zenfone 10-ը հատուկ նախագծված է մեկ ձեռքով աշխատելու համար և ունի նաև առաջատար պրոցեսոր, երկար մարտկոց և օպտիկական կայունացման լավագույն համակարգերից մեկը:
7. Sony Xperia 1 V
Sony Xperia 1 V-ն փոփոխական խոշորացմամբ տեսախցիկով առաջին սմարթֆոնն է, որը նախատեսված է լուսանկարչության սիրահարների համար: Փաստորեն, այս սմարթֆոնը շուկայում առաջինն ու միակն է, որն ունի իսկապես կարգավորվող տեսախցիկի համակարգ: Բացի դրանից, այն նաև առաջարկում է Sony-ի պրոֆեսիոնալ հավելվածներ, որոնք ուղղված են բովանդակություն ստեղծողներին, մասնավորապես Photography Pro, Video Pro, Music Pro և Cinema Pro:
8. OnePlus 11
OnePlus 11-ն իզուր չի համարվում առաջատար սմարթֆոնների «մարդասպան»: Այս հեռախոսը ձեզ կառաջարկի առաջատար սմարթֆոնի հնարավորությունների մեծ մասը, սակայն շատ մատչելի գնով:
9. Google Pixel 7a
Pixel 7a-ն Android-ով աշխատող լավագույն բյուջետային ֆլագմանն է: Այն ունի հաջողակ ծրագրակազմ, տեսախցիկի հիանալի ալգորիթմներ և բավականին յուրահատուկ դիզայն՝ քիչ գումարի դիմաց:
10. Apple iPhone 13 mini
Լավագույն կոմպակտ iPhone-ը համարվում է նաև երբևէ թողարկված լավագույն կոմպակտ հեռախոսը: 5,4 դյույմանոց էկրանով iPhone 13 mini-ն իրեն հավասարը չունի իր չափերով և կհամապատասխանի այն մարդկանց, որոնք չեն սիրում մեծ ու ծանր սմարթֆոններ: