Մեկնարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի«Երիտասարդ մասնագետներ 2023» ծրագրի հայտադիմումների ընդունման գործընթացը:
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրի նպատակն է ընդլայնել ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարության աշխատակիցների ներկայացվածության աշխարհագրությունը՝ հնարավորություն ընձեռելով քարտուղարությունում նվազ ներկայացվածություն ունեցող երկրների երիտասարդ ու խոստումնալից կադրերին աշխատանքի անցնելու ՅՈւՆԵՍԿՕ-ում։
Թեկնածուների նախնական ընտրությունը կիրականացնի Հայաստանի ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը, որի ներկայացրած ցանկի հիման վրա ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը կիրականացնի թեկնածուների ընտրության եռափուլ գործընթաց (առցանցհայտիլրացում, տեսահարցազրույցևեզրափակիչհարցազրույցառաջիներկուփուլերնանցածթեկնածուներիհամար):
Ընտրված թեկնածուների հետ ՅՈւՆԵՍԿՕ-ն կկնքի ժամանակավոր աշխատանքային պայմանագիր (P1/P2), որը հնարավորություն կընձեռի աշխատելու ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կամ դաշտային գրասենյակներում: Կախված 9 ամիս փորձաշրջանի արդյունքներից՝ պայմանագիրը կարող է երկարաձգվել։
Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են՝
- առավելագույն տարիքը՝ 32 տարեկան (2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ),
- նվազագույնը մագիստրոսական աստիճան,
- անգլերենի կամ ֆրանսերենի գերազանց իմացություն (միանգամից երկու լեզուներին տիրապետելը կդիտվի որպես առավելություն)
Թեկնածուներիդիմումներնանհրաժեշտէմինչև 2023 թ. հոկտեմբերի 23-ըփոխանցելՀՀԱԳՆ՝ՀայաստանիՅՈւՆԵՍԿՕ–իազգայինհանձնաժողովին (էլ. հասցե՝natcom.am@natcom.unesco.org)։
Թեկնածուները պետք է ներկայացնեն նաև հետևյալ փաստաթղթերը՝
- անձնագրի պատճեն,
- մագիստրոսական կրթությունը հավաստող դիպլոմի պատճեն,
- անգլերենի կամ ֆրանսերենի իմացության վկայականի պատճեն,
- կենսագրական և կոնտակտային տվյալներ՝ անգլերենով կամ ֆրանսերենով: