Հայաստանում 2018-2025 թվականներին խնամատար ընտանիքների թվի զգալի աճ է գրանցվել։ Այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 22-ին Ազգային ժողովում «Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող և ներկայումս շրջանառության մեջ գտնվող օրինագծերի էությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։
Նախարարը նշել է, որ ներկայումս Հայաստանում գրանցված է 108 խնամատար ընտանիք և 158 երեխա։ «Համեմատության համար՝ 2018 թվականին մենք ունեինք ընդամենը 17 ընտանիք և 18 երեխա»,- նշել է Թորոսյանը։