Տեխասում մահապատժի են ենթարկել 2001թ. սպանություն գործած տղամարդուն. CNN

Տեխասի բնակիչ Ռամիրո Գոնսալեսին մահապատժի են ենթարկել ներարկման միջոցով 2001թ. կատարած սպանության համար։ Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաընկերությունը։

Նշվել է, որ 2006թ. Գոնսալեսը մեղավոր է ճանաչվել սեռական բռնության եւ 18-ամյա աղջկա սպանության մեջ։ Գոնսալեսի փաստաբանները պնդում էին, որ մահապատիժը չեղարկվի՝ հավաստիացնելով, որ դատավճռի կայացումից հետո իրենց պաշտպանյալը «բռնության ոչ մի ակտ չի կատարել եւ բռնություն կատարելու սպառնալիք չի հնչեցրել», ինչպես նաեւ դրական ավանդ է ունեցել «բանտի հասարակության կյանքում»։ Բայց մեղադրանքի կողմը պնդել է, որ Գոնսալեսը «կարող է ապագայում սպառնալիք ներկայացնել» հասարակությանը։

Գոնսալեսի մահապատիժը ԱՄՆ-ում 2024թ. ութերորդն է։

ajax-loader