Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալն» առաջին ակումբն է, որը մեկ մրցաշրջանի արդյունքում գրանցել է 1 միլիարդ եվրոյից ավելի եկամուտ։
Deloitte աուդիտորական ընկերությունը ներկայացրել է անցած մրցաշրջանի արդյունքում ամենաբարձր եկամուտ ունեցած 20 ֆուտբոլային ակումբները։
- «Ռեալ Մադրիդ» (1,046 միլիարդ եվրո)
- «Մանչեսթեր Սիթի» (837,8 միլիոն եվրո)
- ՊՍԺ (805,9 միլիոն եվրո)
- «Մանչեսթեր Յունայթեդ» (770,6 միլիոն եվրո)
- «Բավարիա» (765,4 միլիոն եվրո)
- «Բարսելոնա» (760,3 միլիոն եվրո)
- «Արսենալ» (716,5 միլիոն եվրո)
- «Լիվերպուլ» (714,7 միլիոն եվրո)
- «Տոտենհեմ» (615 միլիոն եվրո)
- «Չելսի» (545,5 միլիոն եվրո)
- «Բորուսիա Դորտմունդ» (513,7 միլիոն եվրո)
- «Աթլետիկո Մադրիդ» (409,5 միլիոն եվրո)
- «Միլան» (397,6 միլիոն եվրո)
- «Ինտեր» (391 միլիոն եվրո)
- «Նյուքասլ Յունայթեդ» (371,8 միլիոն եվրո)
- «Յուվենտուս» (355,7 միլիոն եվրո)
- «Վեստ Հեմ» (322,2 միլիոն եվրո)
- «Աստոն Վիլա» (310,2 միլիոն եվրո)
- «Մարսել» (287 միլիոն եվրո)
- «Լիոն» (264,1 միլիոն եվրո)