«Դեֆանս» թաղամասի մոտ բախվել են 2 BMW-ներն ու «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ

Հունվարի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:55-ի սահմաններում Սիլիկյան Նոր խճուղում՝ «Դեֆանս» բնակելի թամասի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Ռուբեն Տոնոյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 22-ամյա Արթուր Քերոբյանի վարած «BMW» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Նարեկ Նորեյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Սուսաննա Պետրոսյանը, Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Արաբո Մանուկյանը և Ա. Քերոբյանի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Դավիթ Քերոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

 Բախման հետևանքով էլ «BMW»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Դեֆանս» բնակելի թաղամասի թիթեղյա ցանակապատին՝ վնասելով այն:

 Մինչ բժիշկների ժամանումը՝ վիրավորներին առաջինը օգնության են հասել «Դեֆանս» բնակելի թաղամասի անվտանգության աշխատակիցները:

ajax-loader