«Միլթոն» փոթորիկը հարվածել է Ֆլորդիայի ափերին. կա 2 զոհ

«Միլթոն» փոթորիկը հասել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափերին՝ առաջացնելով պտտահողմեր, ավերելով տներ և գրեթե 2 միլիոն բաժանորդների զրկելով էլեկտրականությունից։ Փոթորիկն արդեն 2 մարդու կյանք է խլել։ Այդ մասին հաղորդում է Rueters գործակալությունը։

«Միլթոն»-ն ափ է հասել հոկտեմբերի 9-ի երեկոյան՝ որպես երրորդ աստիճանի ուժգնության փոթորիկ, 195 կմ/ժամ քամու արագությամբ, այնուհետև փոթորկի ուժգնությունը նվազել է։ Ըստ օդերևութաբանական ծառայության՝ այժմ «Միլթոն»-ը վերածվել է առաջին աստիճանի ուժգնության փոթորկի՝ 150 կմ/ժամ քամու արագությամբ։ 

Հեղեղումների հետ կապված արտակարգ դրություն է հայտարարվել Տամպա, Սանկտ Պետերբուրգ և Քլիրուոթեր քաղաքներում։ 

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը հայտարարել է, որ «Միլթոն»-ն արդեն առաջացրել է առնվազն 19 պտտահողմ՝ բազմաթիվ շրջաններում ավերածություններ անելով, ոչնչացնելով 125 տուն։ 

Ֆլորիդան արդեն տուժել էր երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի հարաբ-արևմտյան 6 նահանգների հարվածած «Հելեն» փոթորկից։

ajax-loader