Սոցփաթեթի շահառուների թիվն ավելացել է. հատկացվեց ևս 2,7 միլիոն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշեց 2,7 մլն դրամ ուղղել սոցփաթեթի շահառուների՝ սոցփաթեթից օգտվելու իրավունքի ապահովմանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը դիմել է նախարարությանը՝ նշելով, որ թափուր հաստիքների համալրման արդյունքում՝ իրենց անհրաժեշտ է մինչև տարեվերջ լրացուցիչ 2,7 մլն  դրամ (իրենց շահառուների թիվը փաստացի ավելացել է առաջին կիսամյակում 37, երկրորդ կիսամյակում 38 շահառուով) սոցփաթեթի գումար։ Ամբողջ գումարն ուղղվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության սոցփաթեթի շահառուների սոցփաթեթի իրավունքի շարունակականությունն ապահովելուն։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել սոցփաթեթի շահառուներին սոցիալական փաթեթի տրամադրումը՝ որպես սոցիալական, կրթական և այլ խնդիրների ապահովման նպատակով:

ajax-loader