Կամչատկայի երկրաշարժից հետո Չիլիում ալիքների բարձրությունը հասել է 2,5 մետրի

Կամչատկաում տեղի ունեցած երկրաշարժից հետո Չիլիի ափերը պատած ցունամիի ալիքների բարձրությունը հասել է 2,5 մետրի։ Այս մասին հայտնել է Հարավային Ամերիկայի երկրում աղետների դեմ պայքարի ազգային ծառայությունը։

Ամենաբարձր ալիքները՝ 2,5 մետր, գրանցվել են Չիլիի կենտրոնական հատվածում գտնվող Բոյերուկա բնակավայրում։ Երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Վալպարաիսոյում, գրանցվել են 0,6 մետր բարձրությամբ ցունամիի ալիքներ։ Չիլիի հյուսիսում գտնվող Արիկա քաղաքում ալիքների բարձրությունը կազմել է 1,1 մետր։

«Մենք ցանկանում ենք հայտնել, որ տագնապը [ցունամիի սպառնալիքի կապակցությամբ] պահպանվում է Արիկա-Պարինակոտայից մինչև Լոս Լագոս հատտվածի բոլոր մարզերում, բացառությամբ Արաուկանիա մարզի, որտեղ նախագզուշացման մակարդակը իջեցվել է», – մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ներքին գործերի նախարար Ալվարո Էլիսալդեն։ Այդ մարզերի առափնյա շրջանների բնակիչներին խնդրում են մնալ անվտանգ վայրերում։

Իշխանությունները չեղյալ են համարել Զատկի կղզում ցունամիի մասին նախազգուշացումը, որտեղ չորեքշաբթի օրը տարհանումներ են իրականացվել: Այնտեղ ալիքների բարձրությունը հասնում է մինչև 60 սմ-ի:

2025 թվականի հուլիսի 30-ի առավոտյան Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել հզոր երկրաշարժ։ Այն ամենաուժեղն է եղել 1952 թվականից ի վեր։ Իշխանությունների տվյալներով՝ դրա մագնիտուդը հասել է 8,8-ի։ Կամչատկայում մտցվել է բարձր պատրաստականության ռեժիմ։ Ուժեղ երկրաշարժ է զգացվել նաև առավոտյան Սևերո-Կուրիլսկում, որից հետո ալիքներ են եղել։ Ջրի առավելագույն բարձրությունը հասել է մոտ 200 մետրի, տարածքում բնակվում է 2,4 հազար մարդ, որոնց տարհանել են անվտանգ վայրեր։

ajax-loader