Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 12-13-ի գիշերը և երեկոյան, 14-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Այդ մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օգոստոսի 12-15-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օգոստոսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-13-ն աստիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 12-13-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Օգոստոսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։