Նավթի գները կայուն են

Երկուշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները, ընդհանուր առմամբ, գրեթե չեն փոխվում, ներդրողները զգուշավոր են՝ շուկայի համար նոր գործոնների բացակայության և ԱՄՆ-ում հանգստյան օրվա ֆոնին, վկայում են առևտրի տվյալները։

Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,06%-ով՝ հասնելով 88,5 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, իսկ WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսները՝ 0,01%-ով՝ հասնելով 85,54 դոլարի։

ajax-loader