ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ օգոստոսի 18-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 383.5 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.91 դրամով և կազմել 448.43 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0071 դրամով և կազմել 4.8052 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.38 դրամով և կազմել 520.72 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 253 դրամով և կազմել 41482 դրամ: Արծաթի գինն աճել է 11.21 դրամով և կազմել 475.99 դրամ: