Եթովպիայի հարավում տեղի ունեցած երկու սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 157-ի, և այդ թիվն, ըստ պաշտոնյաների, կարող է աճել։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հարավային Եթովպիայի նահանգի Գոֆայի գոտում հուլիսի 22-ին տեղի ունեցած սողանքի տակ մարդիկ էին մնացել, այնուհետև երկրորդ սողանքն իր տակ էր թաղել մարդկանց, որոնք փորձում էին օգնություն ցուցաբերել։
«Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Դեռ մարմիններ կան, որոնք պետք է հանել։ Այս հատվածը շատ վտանգավոր է»,- Reuters-ին հեռախոսով ասել է Գոֆայի գոտում Աղետների արձագանքման պետական գործակալության ղեկավար Մարկոս Մելիսը։
Նա հավելել է, որ երկու գյուղերում սողանքի տակից հանվել է 157 մարդու մարմին։
«Մենք կարծում ենք, որ այս թիվը կաճի», – նշել է նա։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ