Բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի թիվը կազմել է 1518

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024թ.-ի հոկտեմբերի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 1,518:

2024թ.-ի հոկտեմբերին Երևանում իրականացվել է 1,137 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 74․9%-ը:

Կոտայքում իրականացվել է 74 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 4․9%-ը:

Լոռիում՝ 73 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 4․8%:

Արմավիրում իրականացվել է 63 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 4․2%-ը:

Շիրակում՝ 45 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 3%:

Սյունիքում՝ 40 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 2․6%-ը:

Գեղարքունիքում՝ 28 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 1․7%:

Արարատում իրականացվել է 25 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 1․6%-ը:

Տավուշում՝ 16 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 1․1%:

Արագածատնում իրականացվել է 10 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 0․7%-ը:

Վայոց Ձորում՝ 7 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 0․5%:

ajax-loader