lots of money inside bags

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ունեցվածքն աճել է ավելի քան 15.5 միլիարդ դոլարով

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունը տարեսկզբից ի վեր աճել է 15.818 միլիարդ դոլարով: Այս մասին ասվում է Bloomberg-ի հրապարակած միլիարդատերերի ինդեքսում:

Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ տարվա սկզբից Անդրեյ Մելնիչենկոն վաստակել է 5.51 միլիարդ դոլար: Այժմ նրա կարողությունը կազմում է 24.3 միլիարդ դոլար:

Ալեքսեյ Մորդաշովի կարողությունն աճել է 4.86 ​​միլիարդ դոլարով և կազմել 25.8 միլիարդ դոլար:

Միևնույն ժամանակ, Վլադիմիր Լիսինը վաստակել է 3.62 միլիարդ դոլար՝ իր կարողությունը հասցնելով 27.6 միլիարդ դոլարի:

Ընթացիկ տարում առայժմ ամենամեծ վնասն է կրել Ալիշեր Ուսմանովը՝ 2.24 միլիարդ դոլարով: Այժմ նրա կարողությունը կազմում է 18.8 միլիարդ դոլար:

2012 թվականի մարտից գործակալությունը հրապարակում է Bloomberg Billionaires Index-ը, որը տվյալներ է հրապարակում աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողության մասին:

ajax-loader