Պակիստանում մահապարտը ահաբեկչություն է իրականացրել. զոհվել է 15 մարդ

Պակիստանում կայանատեղիում ինքնասպան-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնել է Բելուջիստան նահանգի առողջապահության նախարար Բախտ Մուհամմադ Կակարը։

Նշվում է, որ ևս 38 մարդ վիրավորվել է, հաղորդում է Geo News-ը։

Պայթյունը տեղի է ունեցել Բելուջիստանի ազգային կուսակցության հանրահավաքի վայրի մոտ։

«Մահապարտ ահաբեկիչը չի կարողացել հասնել հանրահավաքի վայր՝ խիստ անվտանգության միջոցառումների պատճառով», – ասել է նախարարը։

ajax-loader