Երեւանի նոր ժամանակակից տնկարանում տեղադրվում է շուրջ 15 հազար ծառ (վիդեո)

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային վարչության տարածքի բաց գրունտը վերջին մեկ տարվա ընթացքում 2 հա-ից ընդլայնվել է՝ դառնալով 20 հա:

Քաղաքապետարանից հայտնում են, որ հողը մաքրվել է քարերից, տատասկներից ու հին տնկարանի անպիտան մնացորդներից:

Այս պահին նոր ժամանակակից տնկարանում տեղադրվում է շուրջ 15 հազար ծառ:

Սոսիներ, կաղնիներ, ալբիցիաներ և այլ արժեքավոր ծառատեսակներ են ավելանալում՝ լուծում տալով մայրաքաղաքի կանաչ ֆոնդին առնչվող խնդիրներին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

ajax-loader