ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մայիսի 15-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.09 դրամով և կազմել 387.99 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.68 դրամով և կազմել 435.64 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 4.83 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 5.35 դրամով և կազմել 517.81 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 102.00 դրամով և կազմել 40266.00 դրամ: Արծաթի գինն աճել է 11.88 դրամով և կազմել 411.40 դրամ: