Մանվել Առաքելյանը դարձել է արագ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր։
Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացված առաջնությունում Մանվել Առաքելյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և բաժանել է 1-3-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ տեղը։
Հայաստանի շախմատի ֆեդերացիան շնորհավորում է Մանվելին՝ մաղթելով նոր հաջողություններ:
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ