Եվրասիական զարգացման բանկը կանխատեսում է, որ տարեվերջին Հայաստանում գների աճը կկազմի տարեկան 1,5%: Այդ մասին ասվում է բանկի շաբաթական մակրոամփոփագրում:
ԵԱԶԲ-ի վերլուծաբանները նշում են, որ հուլիսին Հայաստանում գնաճը հասել է տարեկան 1,4% – ի՝ մեկ ամիս առաջվա 0,8% – ից հետո: Դրան, հիմնականում, նպաստել է պարենային հատվածում գների դինամիկայի շրջադարձը։ Սննդամթերքը 14 ամսվա ընթացքում առաջին անգամ թանկացել է (+0,7% հուլիսին)։
Հուլիսին ծառայությունների գների աճը փոքր-ինչ արագացել է՝ մեկ ամիս առաջ 2,7% – ից հետո կազմելով տարեկան 3,1% ։ Չնայած արագացմանը ՝ գնաճը մնում է ՀՀ ԿԲ թիրախային միջակայքից ցածր։
ԵԱԶԲ-ի հաղորդագրությունում ասվում է, որ կանխատեսվում է գների աճ տարեկան 1,5% մակարդակում՝ մինչև տարեվերջ: