Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 14-07-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.14%-ով և կազմել 34395.14 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.85%-ով և կազմել 4510.04 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.58%-ով և կազմել 14138.57 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

ajax-loader