Դիլիջանի ոլորաններում բախվել են «ԶԻԼ 130»-ն ու «JAC» բեռնատարը. օպերատիվ են գործել բժիշկները

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 06:40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում բախվել են Արտակ Դանիելյանի վարած «ԶԻԼ 130» և Գևորգ Ալիխանյանի վարած «JAC» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտակական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Դիլիջան» բշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից:

Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

ajax-loader