Հեռահաղորդակցման հարկերը նվազել են 12.23%-ով

Հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2025թ. հունվար-մարտ ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։ Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Վիվա Արմենիան (նախկինում ՄՏՍ Հայաստան / Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 14-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 3.41 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 26.14%-ով կամ 1.21 մլրդ դրամով։

Տելեկոմ Արմենիան (Team Telecom Armenia, նախկինում Beeline) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 24-րդ հորիզոնականը։ 2025թ. հունվար-մարտին ընկերությունը մուծել է 2.34 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 27.38%-ով կամ 0.5 մլրդ դրամով։

47-րդ հորիզոնականում Յուքոմը (Ucom) է: Ընկերությունը մուծել է 1.53 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 18.75%-ով կամ 354 մլն դրամով։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ / OVIO (նախկինում Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 306-րդ հորիզոնականում է։ Ընկերությունը մուծել է 258 մլն դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.77%-ով կամ 6.96 մլն դրամով։

Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծվել է 7.55 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 1.05 մլրդ դրամով կամ 12.23%-ով։

Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 2.22%-ը։ 2024թ. հունվար-մարտ ցուցանիշը 2.20% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 04/07/25 դրությամբ՝ 384.26 դրամ), ապա հեռահաղորդակցության ոլորտի առաջատարների կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 22.38 մլն դոլար։

NoԱնվանումՀարկ*
14ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱ3,415,094
24ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ2,341,905
47ՅՈՒՔՈՄ1,534,353
306ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ258,052
Ընդամենը7,549,403
* Հարկերի ծավալը՝ (հազար դրամ)
ajax-loader