Հայաստանում 12-ամսյա գնանկումը կազմել է 0․2%

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը (2023թ. օգոստոսը 2022թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 0.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.1% գնաճ:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 4.0%, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 0.4% գնանկում։

Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.7% գնանկում, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 3.0% գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2023թ. օգոստոսին 2022թ․ օգոստոսի եւ 2023թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 3.3% գնանկում:

Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 7.9%, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 0.4% գնանկում:

Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ գնաճը կազմել է 2.2%, իսկ 2023թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 0.5% գնանկում:

Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 4.7%, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 4.3% գնանկում:

2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 0.2%, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 0.1% գնանկում։

2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում գնանկումը կազմել է 4%, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 0.3%։

Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ գնանկումը կազմել է 21.6%, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 1.5%:

2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2023թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 0.6% գնաճ:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ սակագներն աճել են 3.6%-ով, իսկ 2023թ. հուլիսի համեմատ`0.4%-ով:

ajax-loader