Մեկ օրում բացահայտվել է 119 հանցանք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 11 մարդ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 20-21-ը:

Բացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես, բացահայտվել է.

25 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,

7 դեպք՝ խարդախության,

5 դեպք՝ հոգեկան ներգործության,

4 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,

3-ական դեպք՝ փաստաթուղթ կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։

Բացահայտվել են նաև անձնական ունեցվածքի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, դրամանենգության, թմրանյութի իրացման և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

2 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,

1-ական դեպք՝ ավտոմեքենայի գողության, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, խուլիգանության։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։

Հայտնավերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։

ՃՏՊ վիճակագրությունն այսպիսին է. անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

ajax-loader