Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանն է:
Ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանի կոչմանը հավակնում էին նաև Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Ռուսլան Լիտվինովը և Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի խաղացող Վենդելը:
Երկրպագուների, ակումբների գլխավոր մարզիչների ու ավագների, լիգայի լեգենդների և փորձագետների քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել Էդուարդ Սպերցյանը:
Էդուարդ Սպերցյանը նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է: