Ընթացիկ տարվա հուլիսին Հայաստան է այցելել 263,592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25,989-ով ավելի է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից (237,603 զբոսաշրջիկ)։
Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Առհասարակ 2025-ի մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան են ժամանել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկները. մայիսին՝ 181436, հունիսին՝ 215253 հուլիսին՝ 263592։
Նախորդ լավագույն ցուցանիշները այս ամիսների համար գրանցվել էին 2023-ին՝ համապատասխանաբար՝ 176384, 199159 և 255706 զբոսաշրջիկներ»,- գրել է Պապոյանը։