Նոյեմբերի 11-ից կվերաբացվի Միգրացիայի ծառայության Եղվարդի բաժինը

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության Եղվարդի բաժինը նոյեմբերի 11-ից կվերաբացվի:

Այդ մասին տեղեկացնում են Միգրացիայի ծառայությունից՝ նշելով, որ այն գործելու է Եղվարդ քաղաքի Շիրակի 2 հասցեում։ 

«Եղվարդի բաժնի հիմնանորոգումն ավարտվել է, այսուհետ ծառայությունները մատուցվելու են վերոնշյալ հասցեում»,- ասված է հաղորդագրության մեջ: 

ajax-loader