Ասիական ֆոնդային բորսաների հունիսի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.92%-ով և կազմել 38088.57 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.58%-ով և կազմել 2785.41 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 3399.77 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 1.63%-ով և կազմել 24181.43 կետ: