ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հունիսի 11-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.36 դրամով և կազմել 383.1 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.6 դրամով և կազմել 437.46 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0168 դրամով և կազմել 4.85 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.1 դրամով և կազմել 519.41 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 467 դրամով և կազմել 41137 դրամ: Արծաթի գինն աճել է 4.39 դրամով և կազմել 445.69 դրամ: