Մայիսի 26-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության 106-ամյակի առթիվ, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում կմատուցվի Անմահ պատարագ և կկատարվի Հանրապետական մաղթանք, Հայաստանի դրոշի օրհնություն։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին պիտի պատարագէ ու քարոզէ՝ Գերշ. Տ. Թորգոմ Արք. Տօնոյեան։
Յաւարտ Ս. Պատարագին պիտի կատարուի հոգեհանգստեան կարգ՝ Սարդարապատի ճակատամարտին իրենց կեանքը զոհաբերած մեր քաջարի հերոսներու հոգիներուն համար: Ապա, վեհարանի դահլիճին մէջ տեղի պիտի ունենայ յատուկ հանդիսութիւն՝ Ս. Աթոռոյս Վեհափառ Հայրապետին անուանակոչութեան առիթով:
Սիրով կը հրաւիրենք մեր ժողովուրդի զաւակները՝ մասնակցելու Ս. Պատարագին, աղօթելու Սարդարապատի հերոսներու հոգիներու խաղաղութեան համար եւ լսելու Վեհափառ Հայրապետին պատգամը»։