ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչությունում բացահայտվել են ծխախոտի և թմրամիջոցի անօրինական տեղափոխման դեպքեր

Ապօրինի ներմուծման և արտահանման դեպքերը բացահայտելու փորձերը մաքսատան ուշադրության կենտրոնում են։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժինը շարունակում է անընդմեջ պայքարն Ագարակ պետական սահմանի անցման կետով ապրանքների ապօրինի ներմուծման և արտահանման դեպքերի բացահայտման ուղղությամբ։  

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

Վերջին շաբաթվա ընթացքում բացահայտվել են նաև ծխախոտային արտադրանքի հետ կապված մի շարք իրավախախտումներ։Այսպես, Հայաստանից Իրան մեկնող ավտոբուսի հատակի մեջ, նախապես պատրաստված թաքստոցից, մաքսավորները հայտնաբերել են 1000 տուփ «HEETS»  ապրանքանիշի տաքացվող ծխախոտի գլանակ։

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

Երեք դեպքերով էլ Իրանից ժամանած բեռնատարների վարորդների խցիկներից ու տրանսպորտային միջոցներից մեկի առաստաղի թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված  1310 տուփ «Marlboro» և «Wisdom» ապրանքանիշի ծխախոտ:

Իրանից ժամանած ՀՀ 3 քաղաքացու մոտ էլ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, ինչպես  նաև չհայտարարագրված ընդհանուր 160 տուփ ծխախոտ։ Հիշյալ ծխախոտի մի մասն ամրացված է եղել քաղաքացու մարմնի վրա և հայտնաբերվել է անձնական զննման արդյունքում։Հարուցվել են վարչական վարույթներ՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ և 316-րդ հոդվածների հատկանիշներով։ 

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

Մեկ այլ դեպքով էլ Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած Իրանի քաղաքացու մոտ գտնվող ծխախոտի տուփերում Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների կողմից  հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված «մեթադոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 316 դեղահաբ։ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ  հոդվածի հատկանիշներով նախապատրաստված նյութերը փոխանցվել են  ՀՀ քննչական կոմիտե։

Մանրամասները տեսանյութում՝ https://www.youtube.com/watch?v=1-Ef3nNrlhE

ajax-loader