«Շիրակ Ավիան» կիրականացնի Երևան-Սոչի կանոնավոր չվերթեր

«Շիրակ Ավիա» հայկական ավիաընկերությունը հունիսի 25-ից թռիչքներ կիրականացնի Երեւանից Սոչի եւ հակառակ ուղղությամբ:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Սոչիի միջազգային օդանավակայանից, թռիչքները նախատեսված են շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին:

Հաղորդվում է նաեւ, որ թռիչքները կիրականացվեն Boeing 738-500 ինքնաթիռով՝ նախատեսված 131 ուղեւորի համար։ Չվերթը կտեւի մեկ ժամ։

ajax-loader