Առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուները․ ԶՊՄԿ-ն թոփ 10-ում է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-հունիս ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։

Առաջատար տասնյակ

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Մոբայլ Սենթր Արթը՝ 32.92 մլրդ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից ավել է 0.59 մլրդ դրամով կամ 1.82%-ով։ 2024թ. հունվար-հունիսին ընկերությունը զբաղեցրել էր 2-ին հորիզոնականը։

Գրանդ Տոբակոն երկրորդ տեղում է՝ 30.46 մլրդ դրամով։ 2024թ. ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 6.88 մլրդ դրամով կամ 29.20%-ով։ 2024թ. հունվար-հունիսին ընկերությունը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։

Երրորդ տեղում է  Գազպրոմ Արմենիան։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 28.04 մլրդ դրամ, ինչը 2024թ. 27.59 մլրդ դրամ ցուցանիշից ավել է 0.45 մլրդ դրամով կամ 1.64%-ով։ 2024թ. հունվար-հունիսին ընկերությունը նույնպես 3-րդն էր։

Չորրորդ հորիզոնականում է Արդշինբանկը՝ 27.96 մլրդ դրամ վճարված հարկերով։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 22.03 մլրդ դրամով կամ 371.48%-ով։ 2024թ. հունվար-հունիսին ընկերությունը զբաղեցրել էր 21-րդ հորիզոնականը։

Հինգերորդ տեղում է Ամերիաբանկը, որը պետական բյուջե է մուտքագրել 21.4 մլրդ դրամ։ Սա 2024թ. համադրելի ցուցանիշից ավել է 3.88 մլրդ դրամով կամ 22.16%-ով։ 2024թ. հունվար-հունիսին ընկերությունը զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը։

Վեցերորդ տեղում ԶՊՄԿ-ն է, որը վճարել է 20.37 մլրդ դրամ։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է անկում 43.67 մլրդ դրամով կամ 68.19%-ով։ 2024թ. հունվար-հունիսին ընկերությունը զբաղեցրել էր 1-ին հորիզոնականը։

Սի Փի Էս Էներջի Գրուպը յոթերորդ հորիզոնականում է՝ վճարելով 12.11 մլրդ դրամ։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 2.35 մլրդ դրամ կամ 24.08% աճ։ 2024թ. հունվար-հունիսին ընկերությունը զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը։

Ութերորդ տեղում է Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը, որը պետական բյուջե է մուտքագրել 11.46 մլրդ դրամ։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է աճ 2.66 մլրդ դրամով կամ 30.26%-ով։ 2024թ. հունվար-հունիսին ընկերությունը զբաղեցրել էր 11-րդ հորիզոնականը։

Իններորդ տեղում է Փրիթի Ուեյը, որը պետական բյուջե է մուտքագրել 11.25 մլրդ դրամ։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է անկում 36.35%-ով կամ 6.43 մլրդ դրամով։ 2024թ. հունվար-հունիսին ընկերությունը զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը։

Տասնյակը եզրափակում է Դիջիթեյն, որը մուծել է 11.03 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 77.83%-ով կամ 4.83 մլրդ դրամով։ 2024թ. հունվար-հունիսին ընկերությունը զբաղեցրել էր 20-րդ հորիզոնականը։

Առաջին տասնյակում տեղ է զբաղեցրել մեկական ընկերություն տեխնոլոգիաների և հանքարդյունաբերության ոլորտներից։ 2-ական ընկերությամբ ներկայացված են էլեկտրոնիկայի վաճառքի, բանկային, էներգակիրների և ծխախոտագործության ոլորտները։

Ընդհանուր ցուցանիշներ

Ընդհանուր առմամբ, առաջատար 10 հարկատուների կողմից 2025թ. հունվար-հունիս ամիսներին վճարվել է շուրջ 207.02 մլրդ դրամ հարկ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից պակաս է 6.65%-ով կամ 14.75 մլրդ դրամով (2024թ․ ցուցանիշը՝ 221.78 մլրդ դրամ)։

Առաջատար 100 հարկատուների կողմից վճարված հարկերի ծավալը կազմել է 573.17 մլրդ դրամ՝ +7.67% կամ 40.83 մլրդ դրամ, իսկ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 986.07 մլրդ դրամ՝ +85.67 մլրդ դրամ կամ 9.51%։

Հայաստանի խոշոր հարկատուներ. 2025թ. հունվար-հունիսին մուծվել է 986.07 մլրդ դրամ հարկ, առաջատարը Մոբայլ Սենթրն է

1000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի շուրջ 20.99%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը, իսկ առաջին հարյուրին՝ մոտ 58.13%։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 2025թ․ հուլիսի 25-ի դրությամբ՝ 383.94 դրամ), ապա՝

Առաջատար տասնյակի կողմից մուծվել է շուրջ 539.21 մլն դոլար։ Առաջատար 100-ի կողմից՝ մոտ 1.49 մլրդ դոլար, իսկ 1,000-ի կողմից՝ շուրջ 2.57 մլրդ դոլար։

ՀՀ Խոշոր հարկատուներ. 2025թ. հունվար-հունիս

Search
NoՀՎՀՀԱնվանումՏեղակայումՀազ. ՀՀԴ
101850138ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹԵՐԵՎԱՆ32,919,577
202216066ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈԵՐԵՎԱՆ30,461,235
300046317ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱԵՐԵՎԱՆ28,041,107
402566492ԱՐԴՇԻՆԲԱՆԿԵՐԵՎԱՆ27,963,847
502502212ԱՄԵՐԻԱԲԱՆԿԵՐԵՎԱՆ21,402,548
609400818ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏՍՅՈՒՆԻՔ20,374,881
702847546ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊԵՐԵՎԱՆ12,110,349
804215053ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿԱՐԱՐԱՏ11,464,179
901829451ՓՐԻԹԻ ՈՒԵՅԵՐԵՎԱՆ11,254,999
1002627448ԴԻՋԻԹԵՅՆԵՐԵՎԱՆ11,030,775
1101551651ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱԵՐԵՎԱՆ10,453,585
1209416902ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏՍՅՈՒՆԻՔ10,319,928
1301282006ՍԻԹԻԵՐԵՎԱՆ10,006,720
1402629813ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏԵՐԵՎԱՆ9,927,578
1500454054ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱԵՐԵՎԱՆ9,792,636
1602700773ԹԵՂՈՒՏԼՈՌԻ9,602,114
1702562664ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԵՐԵՎԱՆ8,790,909
1802520007ԱԿԲԱ ԲԱՆԿԵՐԵՎԱՆ8,457,486
1902681198ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶԵՐԵՎԱՆ8,064,424
2002518512ԻՆԵԿՈԲԱՆԿԵՐԵՎԱՆ7,972,254
2101520882ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԵՐԵՎԱՆ7,726,510
2200159949ԿԱԲԱՐԿՈԵՐԵՎԱՆ7,689,071
2301808789ՖԼԵՇԵՐԵՎԱՆ7,298,343
2400841344ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆԵՐԵՎԱՆ6,994,587
2502662703ՄԱՔՍ ՕԻԼԵՐԵՎԱՆ6,064,694
2609001005ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊԵՐԵՎԱՆ6,029,399
2703803122ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐԱՐԱՐԱՏ5,386,137
2801282185ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳԵՐԵՎԱՆ5,368,608
2902899159ԻՄՎԲԱՄԵՐԵՎԱՆ5,273,357
3009700039ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԵՐԵՎԱՆ5,253,897
3100807297ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԲՔ ԱՐՄԵՆԻԱԵՐԵՎԱՆ5,165,442
3204401874ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԱՐՄԱՎԻՐ5,152,332
3300489503ՄԵԳԱ ԹՐԵՅԴԵՐԵՎԱՆ5,028,271
3402629374ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱԵՐԵՎԱՆ4,881,318
3500000291ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԵՐԵՎԱՆ4,798,744
3601224623ԱՐԹ ՎԱՅՆԵՐԵՎԱՆ4,645,778
3702500052ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱԵՐԵՎԱՆ4,595,076
3800024873ՅՈՒՔՈՄԵՐԵՎԱՆ4,580,932
3900005409ԱյԴի ԲանկԵՐԵՎԱՆ4,405,927
4002559077ՅՈՒՆԻԲԱՆԿԵՐԵՎԱՆ4,290,608
4102226764ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻԵՐԵՎԱՆ4,276,329
4200001182ԷՎՈԿԱԲԱՆԿԵՐԵՎԱՆ4,071,598
4302655115ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐԵՐԵՎԱՆ4,021,385
4400006487ԱԹԵՆՔԵՐԵՎԱՆ3,990,679
4502236362ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱԵՐԵՎԱՆ3,714,319
4602500518ԱՐԱՐԱՏԲԱՆԿԵՐԵՎԱՆ3,693,033
4702849661ՖՐԻԴՈՄ ՖԻՆԱՆՍ ԱՐՄԵՆԻԱ ՍՊԸԵՐԵՎԱՆ3,591,347
4800029448ԱՆԴԱԿՈԵՐԵՎԱՆ3,580,691
4902201405ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԵՐԵՎԱՆ3,426,190
5002704414ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴԵՐԵՎԱՆ3,368,025
ajax-loader