Ուժեղ անձրևների պատճառով Լեհաստանում ավելի քան 1000 սկաուտ է տարհանվել ճամբարներից

Սիլեզիայի վոևոդությունում (Լեհաստան) ուժեղ անձրևների պատճառով տարհանվել են սկաուտական 18 ճամբարներ, գրում է RMF24-ը։

Լեհաստանի հրշեջները մոտ 500 կանչ են ստացել տեղատարափ անձրևների պատճառով։ Տարածաշրջանում ջրով է ծածկվել ավելի քան 70 փողոց և ճանապարհ։

Սկաուտների մեծ մասը տարհանվել է Զավերցեի շրջանից, որտեղ գտնվում է վեց ճամբար։ Չորս ճամբար տարհանվել է Չենստոխովայի շրջանից և ևս չորսը՝ Բելսկոյի շրջանից։

Սկաուտները տարհանվել են նաև Լյուբլինցի, Ժիվեցի և Ցեշինի շրջակա տարածքներից։ Ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան 1100 մասնակից և ավելի քան հարյուր ղեկավար։

Սա կանխարգելիչ տարհանում է եղել, որն իրականացվել է մինչև ուժեղ անձրևների սկսվելը։ Բոլորին տարհանել են անվտանգ վայրեր, մասնավորապես՝ ճամբարներին մոտ գտնվող դպրոցական շենքեր։

ajax-loader