Մեքսիկայից մեկ շաբաթում ԱՄՆ-ում  են հայտնվել ավելի քան 100 երեխաներ՝ առանց մեծահասակների. NewsNation

ԱՄՆ Սահմանապահ ծառայության եւ Տեխասի Հանրային անվտանգության դեպարտամենտի աշխատակիցները հայտնաբերել են ավելի քան 100 երեխա, որոնք մեկ շաբաթում Մեքսիկայից հայտնվել են ԱՄՆ-ում առանց մեծահասակնեի ուղեկցության։ Այս մասին կիրակի հայտնել է NewsNation հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեխասցի սահմանապահներին։

Նրանց տեղեկացմամբ՝ երեխաները 2-17 տարեկան են, նրանցից շատերին ԱՄՆ են ուղարկում նրանց ընտանիքների կողմից վարձված մաքսանենգները, որոնք գործում են Տեխասի Մեւերիլ եւ Վալ Վերդե օկրուգներում, որոնց բաժին է ընկնում անչափահասների հոսքը։

Տեխասի Հնարային անվտանգության դեպարտամենտում կարծում են, որ երեխաների թիվը, որոնք հայտնվում են ամերիկան տարածքում Մեքսիկայից, կավելանա, նշել է հեռուստաալիքը։

Միգրացիոն ճգնաժամը նախընտրական մրցավազքի կարեւոր հարցերից մեկն էր Միացյալ Նահանգներում, հանրապետականները փաստացի մեղադրել են Ջո Բայդենի եւ դեմոկրատների վարչակազմին դրա սրման համար։ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային ելույթներում քանիցս ասել է, որ երդմնակալությունից հետո մտադիր է իրականացնել անլեգալ միգրանտների տեղահանման ամենամեծ գործողությունը ամերիկյան պատմության մեջ։

ajax-loader