Մսի արտադրությունն աճել է 10%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 8,396.3 տոննա միս։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 10%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 9․7%-ով և կազմել 2,717.2 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը աճել է 23.3%-ով և կազմել 505.6 տոննա։

ajax-loader