10-ից ավելի վարչական վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ

2024թ. առաջին եռամսյակում 10-ից ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ:  Արդյունքում՝ 8 կազմակերպության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք նշանակելու ձևով: Այդ մասին հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

«Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը շարունակում է խիստ հսկողությունը անձնական տվյալների մշակման օրինականության նկատմամբ: Գործակալությունը մոնիթորինգ է իրականացնում կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների կողմից տվյալների մշակման պահանջների պահպանման նկատմամբ:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները չպահպանելն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվություն՝ 200-500 հազ. ՀՀ դրամի չափով:

Գործակալությունն անձնական տվյալներ մշակողներին հորդորում է խստորեն հետևել անձնական տվյալների մշակելու կանոններին»,- ասվում է հաղորդագրությունում:

ajax-loader