ՀՀ խոշոր հարկատուներ. 1-ին եռամսյակում առաջատարը Գազպրոմ Արմենիան է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-մարտ ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։

Առաջատար տասնյակ

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Գազպրոմ Արմենիան։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 19.90 մլրդ դրամ, ինչը 2024թ. 18.16 մլրդ դրամ ցուցանիշից ավել է 1.74 մլրդ դրամով կամ 9.57%-ով։ 2024թ. հունվար-մարտին ընկերությունը զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը։

Երկրորդ տեղում է Մոբայլ Սենթր Արթը՝ 16.59 մլրդ դրամ։ 2024թ. համադրելի ցուցանիշից պակաս է 3.32 մլրդ դրամով կամ 16.66%-ով։ 2024թ. հունվար-մարտին ընկերությունը զբաղեցրել էր 1-ին հորիզոնականը։

Գրանդ Տոբակոն երրորդ տեղում է՝ 12.07 մլրդ դրամով։ 2024թ. ցուցանիշի համեմատ արձանագրվել է նվազում 1.15 մլրդ դրամով կամ 8.67%-ով։ 2024թ. հունվար-մարտին ընկերությունը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։

Չորրորդ հորիզոնականում է Սի Փի Էս Էներջի Գրուպը՝ 7.03 մլրդ դրամ վճարված հարկերով։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.22 մլրդ դրամով կամ 46.13%-ով։ 2024թ. հունվար-մարտին ընկերությունը զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը։

Հինգերորդ տեղում է Փրիթի Ուեյ ընկերությունը, որը պետական բյուջե է մուտքագրել 6.54 մլրդ դրամ։ Սա 2024թ. համադրելի ցուցանիշից պակաս է 2.27 մլրդ դրամով կամ 25.71%-ով։ 2024թ. հունվար-մարտին ընկերությունը զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը։

Վեցերորդ տեղում է Վայլդբերրիզը, որը վճարել է 5.70 մլրդ դրամ։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.48 մլրդ դրամով կամ 35.12%-ով։ 2024թ. հունվար-մարտին ընկերությունը զբաղեցրել էր 10-րդ հորիզոնականը։

Սիթի ընկերությունը յոթերորդ հորիզոնականում է՝ վճարելով 5.17 մլրդ դրամ։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 0.84 մլրդ դրամ կամ 19.27% աճ։ 2024թ. հունվար-մարտին ընկերությունը զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը։

Ութերորդ տեղում է Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը, որը պետական բյուջե է մուտքագրել 4.47 մլրդ դրամ։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է անկում 0.23 մլրդ դրամով կամ 4.91%-ով։ 2024թ. հունվար-մարտին ընկերությունը զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը։

Իններորդ տեղում է Հայաստանի էլեկտրական ցանցերը, որը պետական բյուջե է մուտքագրել 4.40 մլրդ դրամ։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է աճ 27.6%-ով կամ 0.951 մլրդ դրամով։ 2024թ. հունվար-մարտին ընկերությունը զբաղեցրել էր 12-րդ հորիզոնականը։

Տասնյակը եզրափակում է Սոֆթ Կոնստրակտը, որը մուծել է 4.01 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 11.29%-ով կամ 0.407 մլրդ դրամով։ 2024թ. հունվար-մարտին ընկերությունը զբաղեցրել էր 11-րդ հորիզոնականը։

Առաջին տասնյակում տեղ է զբաղեցրել մեկական ընկերություն էներգետիկայի, առևտրի և էլեկտրոնային առևտրի ոլորտներից։ 2-ական ընկերությամբ ներկայացված են էլեկտրոնիկայի վաճառքի և ծխախոտագործության ոլորտները, 3 ընկերությամբ ներկայացված է էներգակիրների ոլորտը։

Ընդհանուր ցուցանիշներ

Ընդհանուր առմամբ, առաջատար 10 հարկատուների կողմից 2025թ. հունվար-մարտ ամիսներին վճարվել է շուրջ 85.89 մլրդ դրամ հարկ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից պակաս է 12.73%-ով (2024թ․ ցուցանիշը՝ 98.41 մլրդ դրամ)։

Առաջատար 100 հարկատուների կողմից վճարված հարկերի ծավալը կազմել է մոտ 230.64 մլրդ դրամ՝ +2.61% կամ 5.86 մլրդ դրամ, իսկ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է մոտ 409.35 մլրդ դրամ՝ +22.24 մլրդ դրամ կամ 5.75%։

Հայաստանի խոշոր հարկատուներ. 2025թ. հունվար-մարտին մուծվել է 409.35 մլրդ դրամ հարկ, առաջատարը Գազպրոմ Արմենիան է

1000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի շուրջ 21%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը, իսկ առաջին հարյուրի կողմից՝ մոտ 56%։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 2025թ․ ապրիլի 25-ի դրությամբ՝ 390.33 դրամ), ապա՝

Առաջատար տասնյակի կողմից մուծվել է շուրջ 220.04 մլն դոլար։ Առաջատար 100-ի կողմից՝ մոտ 590.89 մլն դոլար, իսկ 1,000-ի կողմից՝ շուրջ 1.048 մլրդ դոլար։

ՀՀ Խոշոր հարկատուներ. 2025թ. հունվար-մարտ

Search
NoՀՎՀՀԱնվանումՏեղակայումՀազ. ՀՀԴ
100046317ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱԵՐԵՎԱՆ19,900,658
201850138ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹԵՐԵՎԱՆ16,591,124
302216066ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈԵՐԵՎԱՆ12,069,758
402847546ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊԵՐԵՎԱՆ7,032,296
501829451ՓՐԻԹԻ ՈՒԵՅԵՐԵՎԱՆ6,545,267
602681198ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶԵՐԵՎԱՆ5,697,551
701282006ՍԻԹԻԵՐԵՎԱՆ5,171,979
804215053ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿԱՐԱՐԱՏ4,468,930
901520882ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԵՐԵՎԱՆ4,395,654
1002629813ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏԵՐԵՎԱՆ4,013,376
1101808789ՖԼԵՇԵՐԵՎԱՆ3,533,270
1202502212ԱՄԵՐԻԱԲԱՆԿԵՐԵՎԱՆ3,442,360
1300454054ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱԵՐԵՎԱՆ3,431,506
1401551651ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱԵՐԵՎԱՆ3,415,094
1509001005ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊԵՐԵՎԱՆ3,349,732
1602566492ԱՐԴՇԻՆԲԱՆԿԵՐԵՎԱՆ3,326,445
1700005409ԱյԴի ԲանկԵՐԵՎԱՆ3,269,229
1802520007ԱԿԲԱ ԲԱՆԿԵՐԵՎԱՆ3,267,398
1902627448ԴԻՋԻԹԵՅՆԵՐԵՎԱՆ3,183,787
2000489503ՄԵԳԱ ԹՐԵՅԴ
ajax-loader