ՀՀ բանկերը` ԶԼՄ-ներում. 1-ին եռամսյակ

Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:

2025թ. առաջին եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը (550 հիշատակում), որին հաջորդում են Ֆասթ բանկը (548 հիշատակում) եւ IDBank-ը (411 հիշատակում):  

Առաջին եռամսյակում լրատվական կայքերում, թերթերում եւ հեռուստատեսությամբ բացարձակ առաջատար է Ամերիաբանկը ՝ 514 հիշատակում, 18 հոդված, 18 ռեպորտաժ:

Դրական հիշատակումների թվով առաջատար է Ֆասթ բանկը ՝ 537 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով Ամերիաբանկ է՝ 492 հիշատակում, երրորդը IDBank-ն է՝ 350 հիշատակում:

Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատար է Ֆասթ բանկը՝ 98,0 %, 537 դրական հիշատակում 548-ից: Երկրորդն այս ցուցանիշով Կոնվերս Բանկն է՝ 96,3 %, 283 դրական հիշատակում 294-ից, երրորդը՝ Արարատբանկն է՝ 94,2 %, 129 դրական հիշատակում 137-ից:

ajax-loader