Աշխարհի ակումբային առաջնության մրցանակային գումարը 1 միլիարդ դոլար է

ՖԻՖԱ-ն հաստատել է ֆուտբոլի 2025թ․ աշխարհի ակումբային առաջնության մրցանակային հիմնադրամն ու գումարի բաշխման սկզբունքը։

Մրցանակային ընդհանուր գումարը 1 միլիարդ դոլար է։ Հաղթողը կարող է ստանալ առավելագույնը 125 միլիոն դոլար, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը։

475 միլիոն դոլարը 32 մասնակիցների միջեւ կբաշխվի մարզական նվաճումների, 525 միլիոն դոլարը՝ աշխարհի ակումբային առաջնությունում մասնակցության եւ արդյունքների համար։

Ակումբային առաջնությունը կանցկացվի ամռանը ԱՄՆ-ում։

ajax-loader