Կառավարությունը 1 մլրդ 582 մլն դրամ կտրամադրի մարզերի 26 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

2025 թվականի պետական բյուջեից մարզպետների աշխատակազմերին կտրամադրվի 1 միլիարդ 582 միլիոն 206 հազար դրամ՝ 24 համայնքներում իրականացվող 26 ծրագրերի համաֆինանսավորման համար։ 

Կառավարության նիստում այդ մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ներկայացնելով համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նոր սուբվենցիոն ծրագրերի փաթեթը։ 

«Բաշխվածությունը հետևյալն է․ Արագածոտնի մարզում՝ 2 ծրագիր (153.7 մլն դրամ), Արարատում՝ 2 ծրագիր (210.9 մլն դրամ), Արմավիրում՝ 6 ծրագիր (199.6 մլն դրամ), Գեղարքունիքում՝ 3 ծրագիր (125.9 մլն դրամ), Լոռում՝ 2 ծրագիր (192.8 մլն դրամ), Կոտայքում՝ 1 ծրագիր (25 մլն դրամ), Շիրակում՝ 2 ծրագիր (158.5 մլն դրամ), Սյունիքում՝ 2 ծրագիր (186 մլն դրամ), Վայոց Ձորում՝ 4 ծրագիր (263.8 մլն դրամ) և Տավուշում՝ 2 ծրագիր (66 մլն դրամ)»,- ասաց նա։ 

Նրա խոսքով՝ սույն որոշման ընդունմամբ 2025 թվականի պետական բյուջեից սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի 14.9 միլիարդ դրամ։ 

ajax-loader