ՀՀ-ից Վրաստան է փոխանցվել 1,3 միլիոն ԱՄՆ դոլար

2025 թվականի հուլիսին Վրաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է գրեթե 337 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 13%-ով ավելի է, քան 2024 թվականի հուլիսին, հաղորդում է Վրաստանի Ազգային բանկը։

Новости-Грузия-ի տվյալներով՝ ամենամեծ ծավալը ստացվել է ԵՄ երկրներից՝ 149,4 միլիոն դոլար (+16.4%)։

Ռուսաստանից փոխանցումները շարունակում են նվազել. հուլիսին ստացվել է 45,2 միլիոն դոլար (-0.5%)։

Անկում է նկատվում նաև Ղազախստանից (8,7 միլիոն, -17.7%), Ադրբեջանից (3,2 միլիոն, -13.3%) և Հայաստանից (1,3 միլիոն դոլար, -5%)։

ajax-loader