Բրդի լանդշաֆտային զբոսայգում գտնվող կուղբերը երկու օրում ամբարտակ են կառուցել և պետությանը խնայել է մոտ 30 միլիոն կրոն (1,2 միլիոն դոլար): Այդ մասին հայտնում է ČT24 պորտալը։
Ըստ պորտալի՝ Բրդի պահպանվող լանդշաֆտային պարկի տարածքում կուղբերը մի քանի ամբարտակ են կառուցել՝ տարածքը վերադարձնելով իր բնական, ճահճային տեսքին։ Այգու տնօրինությունը նախատեսել էր տարածքին ավելի բնական տեսք հաղորդել և արդեն ուներ դրա թույլտվությունը, սակայն կենդանիներն իրենք են դա արել: Կուղբերն ընտրել են կատարյալ տեղը՝ ջրահեռացման ջրանցք, որը զինվորականները կառուցել էին նախկին մարզադաշտում՝ տարածքը չորացնելու համար:
«Դրա շնորհիվ խնայվել է մինչև 30 միլիոն կրոն»,- ասել է լանդշաֆտային պարկի վարչակազմի ղեկավար Բոգումիլ Ֆիշերը։
«Կուղբերը կարող են պատնեշ կառուցել մեկ, առավելագույնը երկու գիշերում։ Մարդը նախ պետք է թույլտվություններ ստանա, հետո տեսնի՝ դրա համար գումար կա՞»,- պորտալը մեջբերում է կենդանաբան Իրժի Վլչեկի խոսքերը։