Եվրոգոտու տնտեսական աճի տեմպերի կնվազեն մինչև 0,7%․ ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամը մինչև 0.7% իջեցրել է եվրոգոտու տնտեսության աճի տեմպի իր կանխատեսումն ընթացիկ տարվա համար, իսկ 2024 թվականին՝ մինչև 1.2%։

Ընթացիկ տարվա հուլիսին ԱՄՀ-ն ներկայացրել էր գնահատականներ, ըստ որոնց՝ եվրոգոտու ՀՆԱ-ն այս տարի կաճի 0.9%-ով, իսկ 2024 թվականին՝ 1.4%-ով։

«Ակնկալվում է, որ եվրոգոտու 2022-ի 3.3%-ից 2023-ին կհասնի 0.7%-ի, իսկ մինչ 2024-ին կհասնի 1.2%-ի»,- ասվում է զեկույցում։

ԱՄՀ փորձագետները նշել են, որ եվրոգոտու խոշորագույն տնտեսությունների միջև աճի տեմպերի տարբերություններ կան։ Այսպիսով, Գերմանիայում տնտեսական աճի կանխատեսումը կրճատվել է 0.2 տոկոսային կետով՝ հասնելով մինչև 0.5%-ի, Ֆրանսիայի տնտեսական աճի կանխատեսումը՝ 0.2 տոկոսային կետովէ հասնելով 1%-ի։

ajax-loader