ՀՀ-ում ինտերնետի հասույթն աճել է 0․6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 40,736.2 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 0.6%-ով։

Մասնավորապես, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում գրանցվել է անկում 20․7%-ով և հասույթը կազմել է 397.0 մլն դրամ։ Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 8․5%-ով և կազմել 2,280.0 մլն դրամ։ Հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել է աճ 1.5%-ով, իսկ հասույթը կազմել է 38,059.2 մլն դրամ։

Հեռագրական ծառայություններից ստաված հասույթը նվազել է 23․2%-ով և կազմել 0.4 մլն դրամ։

Մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման և շահագործման ոլորտում արձանագրվել է 0․3% անկում, իսկ հասույթը կազմել է 2,041.6 մլրդ դրամ։

Բջջային կապի ոլորտում հասույթը կազմել է 9,776.7 մլն դրամ՝ անկում 0․2%-ով։

Ինտերնետ հասանելիության ոլորտում արձանագրվել է 3․5% աճ և հասույթը կազմել է 20,500.5 մլն դրամ։

Արբանյակային հասանելիության (բացառությամբ ինտերնետի) ծառայություններից ստացվել է 1.6 մլն դրամ հասույթ և գրանցվել է անկում 72․9%-ով:

Այլ ծառայություններից ստացվել է 4,437.6 մլն դրամ հասույթ և գրանցվել է աճ՝ 2․4%-ով։

ajax-loader