Երևանն ամենաանվտանգ 20 քաղաքի ցանկում է․ Numbeo

Երևանն ընդգրկվել է ամենաանվտանգ 20 քաղաքների ցանկում։ Այդ մասին հայտնում է Numbeo առցանց պորտալը, որը վերլուծել է անվտանգության աստիճանը 417 քաղաքում։

Ինչպես հաղորդում  Երևանին նախորդել է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանան, իսկ հաջորդ հորիզոնականը զբաղեցրել է նիդերլանդական Գրոնինգեն քաղաքը։

Առաջին երեք հորիզոնականում են ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբին, Կատարի մայրաքաղաք Դոհան և Թայվանի մայրաքաղաք Թայպեյը։

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին ցանկում 43-րդն է, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն՝ 84-րդը: Թուրքիայի մայրաքաղաք Անկարան 159-րդ տեղում է, իսկ Իրանի մայրաքաղաք Թեհրանը՝ 312-րդը: 

Ամենավերջին՝ 417-րդ տեղում Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասն է։

ajax-loader