Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Երևանում հունվարի 11-ի ցերեկը, հունվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ մարզերում հունվարի 11-ի ցերեկը, հունվարի 12-ին Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։

Հանրապետության մյուս շրջաններում հունվարի 11-ի ցերեկը, 12-ին, 13-16-ն ամբողջ Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում՝ 2-4 աստիճանով:

ajax-loader